Ռաֆայել Լեաուն ցանկանում է տեղափոխվել Բունդեսլիգա

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն հետաքրքրված է «Բավարիա» տեղափոխությամբ, սակայն գերմանական գրանդը նախընտրում է կենտրոնանալ այլ տրանսֆերային նպատակների վրա։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» դեռ հունիսին կապ է հաստատել «Միլանի» հետ՝ Լեաուի հնարավոր տրանսֆերի շուրջ, սակայն իմանալով «ռոսոներիի» բարձր ֆինանսական պահանջների մասին՝ դուրս է եկել բանակցություններից։

«Մենք բանակցել ենք, բայց այդ բանակցություններն անարդյունավետ էին», – նշել է մյունխենյան ակումբի պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը։

Չնայած դրան՝ Լեաուն չի թաքցնում իր հետաքրքրվածությունը՝ կարիերան շարունակելու Գերմանիայի չեմպիոնի կազմում։ Միևնույն ժամանակ, «Բավարիան» շարունակում է հետաքրքրվել այլ խաղացողների՝ այդ թվում «Շտուտգարտի» Նիկ Վոլտեմադեի և «Լիվերպուլի» Լուիս Դիասի ծառայություններով։