Անգլիական ակումբը կարող է հարկադրված լքել տնային մարզադաշտը

Լոնդոնի «Վեսթ Հեմը» 2029 թվականին հնարավոր է ստիպված լինի ժամանակավորապես հեռանալ իր տնային «Լոնդոն Սթեդիում»-ից՝ աթլետիկայի աշխարհի առաջնության անցկացման պատճառով։ Այս մասին հաղորդում է Goal-ը։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատել է միջոցառումը հյուրընկալելու հայտը՝ խոստանալով տրամադրել 35 միլիոն ֆունտ (մոտ 47 միլիոն դոլար) ֆինանսավորում։

«Լոնդոն Սթեդիում»-ը կառուցվել էր 2012 թվականի Օլիմպիական խաղերի համար և դեռևս պահպանել է աթլետիկայի մրցումների համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Սակայն առաջնության անցկացման համար նորոգումներ և վերափոխումներ կլինեն անխուսափելի, ինչը կարող է հանգեցնել «Վեսթ Հեմի» ժամանակավոր տեղափոխությանը։