Անգլիացի պաշտպան Ռիո Ֆերդինանդը հիշել է, թե ինչպես ճիշտ 23 տարի առաջ պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
«2002 թվականի այս օրը ես պայմանագիր կնքեցի աշխարհի ամենաթույն ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Հագնված սպիտակ կոստյումով… Անկեղծ ասած՝ ավելի լավ բան երբեք չեմ տեսել։ 23 տարի առաջ… ժամանակը թռչում է», – գրել է Ֆերդինանդը X սոցիալական ցանցի իր էջում։
Ֆերդինանդը 46 տարեկան է, նա «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2002-ից 2014 թվականներին, թիմի կազմում անցկացրել է 455 հանդիպում, խփել ութ գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։
«Մանկունիանցիների» կազմում Ֆերդինանդը դարձել է Անգլիայի վեցակի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի և Աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Ֆուտբոլային լիգայի գավաթի երկակի հաղթող, երկրի Սուպերգավաթի չորսակի հաղթող։