Ալեքսանդր Իսակը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Ալ-Հիլալը» կարող է պայմանագիր կնքել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի հետ, հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբի ղեկավարությունն արդեն հավաքել է տեղեկություններ 25-ամյա շվեդի հնարավոր տրանսֆերի ֆինանսական մանրամասների վերաբերյալ։

«Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին քննարկել է տրանսֆերը Իսակի հետ, սակայն ակումբների միջև դեռևս պաշտոնական շփումներ չեն եղել։

Իսակը 2024/25 մրցաշրջանում «Նյուքասլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում խփել է 27 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը շվեդ հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։