«Յուվենտուսը» որոշում է կայացրել Ռանդալ Կոլո-Մուանիի վերաբերյալ

«Յուվենտուսը» անում է ամեն ինչ՝ հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիին իր կազմում պահելու համար։

Թուրինյան ակումբը ցանկանում է մեկ տարով երկարաձգել վարձակալության ժամկետը՝ պարտադիր գնման հնարավորությամբ, սակայն ՊՍԺ-ն գոհ չէ այս տարբերակից:

Փարիզցիները մտադիր են անմիջապես վաճառել ֆուտբոլիստին։

Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի, «Յուվենտուսը» չի հանձնվում: 26-ամյա հարձակվողի վերաբերյալ բանակցությունները արդեն վերսկսվել են։