«Բարսելոնայի» նորեկը լավ տպավորություն է թողել Հանս-Դիտեր Ֆլիկի վրա

«Բարսելոնայի» նորեկ Ռունի Բարջին, ով վերջերս է միացել թիմին, կարողացել է լավ տպավորություն թողնել գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի վրա: Mundo Deportivo-ի տվյալներով՝ շվեդը տպավորել է Ֆլիկին իր առաջին նախամրցաշրջանային մարզումների ժամանակ։ Ըստ երևույթին, երիտասարդ ֆուտբոլիստը հնարավորություն կունենա հաստատվել կատալոնացիների հիմնական կազմում։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերեց «Կոպենհագենից» հուլիսի կեսերին՝ 2.5 միլիոն եվրոյով։ Ռունի Բարջին «Կոպենհագենի» կազմում անցկացրած 84 խաղում խփել է 15 գոլ: