«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն դժգոհ է թիմում իր դերից։
Բրազիլացին, հավանաբար, չի կարողանա հույսը դնել Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ մեկնարկային կազմում մշտական տեղ գտնելու վրա:
Լրագրող Խոակիմ Պիերայի խոսքով՝ Ռոդրիգոյի և «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև թշնամանք է հասունանում։
Ֆուտբոլիստը չի կարողանում համակերպվել փոխարինողի դերի հետ, բայց «Արքայական» ակումբը չի շտապում վաճառել նրան և զիջումներ չի անում պոտենցիալ գնորդներին:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: