«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը անդրադարձել է այս ամռանը թիմին միացած նորեկների ադապտացիայի թեմային:
««Կրասնոդարին» միացել են շատ լավ ֆուտբոլիստներ, որոնք հեշտությամբ ինտեգրվել են թիմին։ Ի վերջո, մեր ակումբում կան բազմաթիվ լեգեոներներ, որոնք խոսում են անգլերեն։
Այնպես որ, նորեկները խնդիրներ չունեն հարմարվելու հարցում, մենք ունենք լավ թիմ, որտեղ բոլորը փորձում են օգնել միմյանց», – ասել է Սպերցյանը RB Sport-ին տված հարցազրույցում։