Ժոաու Ֆելիշի տեղափոխությունը «Բենֆիկա» մոտ է ավարտին

Պորտուգալացի վինգեր Ժոաու Ֆելիշի տեղափոխությունը «Բենֆիկա» մոտ է ավարտին։

Record-ի տվյալներով՝ «Չելսին» համաձայնել է վաճառել ֆուտբոլիստի իրավունքների 50%-ը 25 միլիոն եվրոյով։ Կողմերը մտադիր են գործարքը կնքել մինչև ուրբաթ։

Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը 25-ամյա կիսապաշտպանը վարձավճարով խաղացել է «Միլանում», բայց չի ապահովել տեղ թիմում։

Հիշեցնենք, որ Ֆելիշը «Բենֆիկայի» սան է։