Գործակալ Գորդոն Ստիպիչ-Վիպֆլերը, որը ներկայացնում է «Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուի շահերը, պատասխանել է այն լուրերին, որ ֆուտբոլիստը կարող է լքել ակումբը այս ամռանը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ թուրքական ակումբները, այդ թվում՝ «Գալաթասարայը» և «Ֆեներբախչեն», ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում կիսապաշտպանի նկատմամբ։
«Նշված ակումբների հետ բանակցություններ չեն եղել։ Մենք «Ֆեներբախչեի» հետ չենք բանակցել։ Լուրերն անհիմն են։ Մենք նաև չենք հանդիպել «Գալաթասարայի» ներկայացուցիչների հետ։ Հաքանը հաջորդ մրցաշրջանում կխաղա «Ինտերում»», – գործակալի խոսքերն է մեջբերում TRT Spor-ը։