Լուիս Դիասը խնդրանքով դիմել է «Լիվերպուլի» ղեկավարությանը

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը խնդրել է մերսիսայդյան ակումբի ղեկավարությանը թույլ տալ իրեն տեղափոխվել «Բավարիա»։ Այս մասին հայտնել է լրագրող Փայփ Սիեռան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա կոլումբիացին խնդրել է ակումբի ղեկավարությանը համաձայնվել մյունխենյան ակումբ տեղափոխվելուն, քանի որ «Լիվերպուլը» չի առաջարկել երկարաձգել իր պայմանագիրը։

2024/25 մրցաշրջանում Դիասը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 50 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։