«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի ընդգրկվի MLS-ի առաջիկա բոլոր աստղերի խաղին մասնակցողների ցանկում՝ կոճի վնասվածքի հետևանքով։ Ինչպես հայտնում է ESPN-ը, լիգայի կանոնակարգի համաձայն՝ նման միջոցառում բաց թողնելու դեպքում խաղացողը կարող է որակազրկվել մեկ հանդիպմամբ։
Բացի Մեսսիից, խաղը բաց կթողնի նաև նրա թիմակից Լուիս Սուարեսը, ով, ակումբի փոխանցմամբ, ծնկի շրջանում ցավեր ունի։
Չնայած վնասվածքին, Մեսսին այս մրցաշրջանում փայլուն արդյունքներ է գրանցում՝ 29 խաղում խփելով 24 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում։
MLS-ի բոլոր աստղերի հանդիպումը նախատեսված է հուլիսի 23-ին՝ Մեքսիկայի MX լիգայի լավագույն խաղացողներից կազմված թիմի դեմ։