«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը 2025/26 մրցաշրջանում կստանձնի թիմի ավագի պարտականությունները։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրը նշում է, որ նախորդ մրցաշրջանի ընթացքում ֆրանսիացին արդեն որոշ հանդիպումներում կրել էր ավագի թևկապը, սակայն պաշտոնապես այդ կարգավիճակում չէր։ Թիմի նոր գլխավոր մարզիչ Մաքս Ալեգրին վերջնական որոշում է կայացրել՝ ավագի կոչումը վստահելով Մենյանին։
«Սա հզոր և խորհրդանշական ընտրություն է՝ հստակ ուղերձ այն դարպասապահին, որն այսօր «Միլանի» նախագծի անկյունաքարն է», – գրում է աղբյուրը։
Մենյանը դառնալու է 1961 թվականից ի վեր «Միլանի» առաջին օտարերկրացի ավագը։ Նման պատիվ վերջին անգամ վստահվել էր շվեդ Նիլս Լինդհոլմին։