Թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն չի լքի Միլանի «Ինտերը»՝ ի հեճուկս մամուլում շրջանառվող լուրերի։ Ֆուտբոլիստի գործակալ Գորդոն Ստիպիչը TRT Sport-ին տված հարցազրույցում վստահեցրել է՝ Չալհանօղլուն կշարունակի հանդես գալ «Ներաձուրիի» կազմում նաև առաջիկա մրցաշրջանում։
«Չկա որևէ շփում «Ֆեներբախչեի» հետ, իսկ «Գալաթասարայը» այս պահին կենտրոնացած է այլ ծրագրերի վրա», – նշել է գործակալը՝ հերքելով թուրքական ակումբների հետ հնարավոր բանակցությունների մասին տեղեկությունները։
Ավելի վաղ «Ինտերի» նախագահ Ջուզեպպե Մարոտան ևս ընդգծել էր, որ ակումբը շարունակում է հույսը դնել Չալհանօղլուի վրա։ Այսպիսով, ամռան ամենաքննարկվող տրանսֆերային սցենարներից մեկը փակվել է՝ Հականը մնում է «Ինտերում»։