Ո՞վ կլինի «Ռեալ Մադրիդի» նոր «10» համարը

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի կրած 10 համարի մարզաշապիկը այս ամռանը թափուր է դարձել։ Դեռևս չի հայտարարվել, թե ով կկրի 10 համարը։

Լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնտը սոցիալական ցանցերում գրել է, որ աստղային հարձակվող Կիլիան Մբապպեն պետք է վերցնի այս գեղեցիկ համարը։

«Մբապպեն, ամենայն հավանականությամբ, կդառնա «Ռեալ Մադրիդի» հաջորդ 10 համարը», – գրել է դե Մոնտը։

Կիլիան Մբապեն 2024/2025 մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում կրել է 9 համարը։ Մբապպեն Ֆրանսիայի ազգային հավաքականում կրում է 10 համարը։ «Ռեալ» տեղափոխվելուց առաջ Մբապեն ՊՍԺ-ում կրել է 7 համարը։ Վինիսիուսին մադրիդյան ակումբում հաստատապես տրվել է 7 համարը։