«Պորտուի» հարձակվող Ռոդրիգո Մորան գրավել է «Պարի Սեն Ժերմենի» ուշադրությունը։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիական ակումբը չի աշխատում ֆուտբոլիստի տրանսֆերն ավարտելու ուղղությամբ այս ամռանը, բայց հետևում է նրա ելույթներին։
Անցած ակումբային մրցաշրջանի 40 խաղերում Ռոդրիգոն խփել է 12 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։