Կաֆուն բարձր է գնահատել «Միլանի» նախատեսած տրանսֆերը

«Բրայթոնի» պաշտպան Պերվիս Էստուպինյանը համաձայնության է հասել «Միլանի» հետ։ Այդ մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը իր սոցիալական ցանցերում։ Ավելի վաղ նույն աղբյուրը տեղեկացրել էր, որ Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ լուրջ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Բրայթոնը» նախապես արդեն գտել է Էստուպինյանի փոխարինողին՝ պայմանագիր կնքելով բելգիական «Բրյուգեից» Մաքսիմ դե Կյոյպերի հետ։

«Միլանի» լեգենդ Կաֆուն բարձր է գնահատել Էստուպինյանի հնարավոր տրանսֆերը՝ նշելով․
«Նա արագ է, համարձակ խաղում է առջևում, չի վախենում նախաձեռնություն ստանձնել։ Սերիա Ա-ն բարդ առաջնություն է, սակայն իր ֆիզիկական տվյալներով նա կարող է մեծ հաջողության հասնել»։

Ըստ տարբեր աղբյուրների՝ կողմերը կստորագրեն չորս տարվա պայմանագիր, իսկ Էստուպինյանի տարեկան աշխատավարձը կկազմի 2 միլիոն եվրո։

27-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 36 հանդիպման բոլոր մրցաշարերում, ստացել է 7 դեղին քարտ, խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։