Բելգիական «Բրյուգե» ակումբը գրեթե համաձայնության է եկել իտալական «Ինտերի» հետ կիսապաշտպան Ալեքսանդր Ստանկովիչի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Nieuwsblad-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մոսկվայի «Սպարտակի» մարզչի 19-ամյա որդին կարող է թիմ փոխել 9 միլիոն եվրոյի դիմաց։ Բանակցությունները տևել են մոտ 2 ամիս, և այժմ ակումբները քննարկում են վերջին մանրամասները, այդ թվում՝ պայմանագրում հնարավոր հետգնման կետը։
Անցյալ մրցաշրջանում Ալեքսանդրը վարձավճարով խաղացել է շվեյցարական «Լյուցեռնում»։ Նա 40 խաղում ստացել է 3 նախազգուշացում, խփել է 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։