Անգլիացի վինգեր Մարկուս Ռեշֆորդը մոտ է «Բարսելոնային» վարձակալությամբ միանալուն մինչև 2026 թվականի հունիսը:
Կատալոնացիները արդեն համաձայնության են եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ գնման հնարավորությամբ գործարքի շուրջ։
Barca Universal-ի տվյալներով՝ եթե «Բարսելոնան» չակտիվացնի մշտական տրանսֆերի հնարավորությունը, ակումբը ստիպված կլինի վճարել մոտ 5 միլիոն եվրո փոխհատուցում։
Անգլիացին համաձայնել է աշխատավարձի 30% կրճատման, բայց նույնիսկ դա հաշվի առնելով՝ նա կվաստակի մոտ 14 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի գնման գործարքը կատալոնացիներին կարժենա 30-35 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է: