«Յուվենտուսի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել մադրիդյան թիմ

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մաքքեննին կարող է տեղափոխվել «Ատլետիկո Մադրիդ»:

«Յուվենտուսը» դժվարություններ է ունեցել ամերիկացի ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններում, այդ իսկ պատճառով նրա հնարավոր հեռանալու մասին խոսակցությունները կրկին արդիական են դարձել:

La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայությունները առաջարկվել են «Ատլետիկոյին»:

Մադրիդյան թիմը կարող է կորցնել Ռոդրիգո դե Պոլին, ով մոտ է «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն, ուստի նրանք, հավանաբար, հետաքրքրված են նոր կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելով:

Ուեսթոն Մաքքենիի աշխատանքային պայմանագիրը «Յուվենտուսի» հետ լրանում է հաջորդ ամռանը: