Ֆեդերիկո Կիեզան կարող է վերադառնալ Ա Սերիա

Իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է լքել «Լիվերպուլը»։

Ինչպես հայտնում է TuttoAtalanta-ն՝ «Ատալանտան» պլանավորում է վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին՝ 12 միլիոն եվրոյով հետագա գնման հնարավորությամբ։

Իտալական ակումբը նախատեսում է առաջիկա օրերին բանակցություններ սկսել «մերսիսայդցիների» հետ։

Կիեզան միացել է «Լիվերպուլին» 2024 թվականի օգոստոսին՝ կնքելով պայմանագիր մինչև 2028 թվականի ամառը։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը 14 խաղ է անցկացրել Առնե Սլոտի թիմի կազմում՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։