«Չելսիի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը սկզբունքային համաձայնության է եկել «Բենֆիկայի» հետ՝ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի հետ համաձայնության գալուց հետո պորտուգալական ակումբը բանակցություններ է վարում լոնդոնցիների հետ՝ գործարքը կնքելու համար։
Ֆուտբոլիստը «Բենֆիկայի» համակարգում է եղել 2015-ից 2019 թվականներին, որից հետո 127.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ», սակայն չի տեղավորվել Դիեգո Սիմեոնեի թիմում։
«Չելսիի» հարձակվողը նախորդ մրցաշրջանի կեսը անցկացրել է «Միլանի» կազմում՝ Ա Սերիայի 15 խաղում խփելով երկու գոլ։