«Լիվերպուլը» ցանկանում է պայմանագիր կնքել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի հետ, հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները շուտով իրենց ներկայացուցչին կուղարկեն Իսպանիա՝ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական կապեր հաստատելու համար։
Նշվում է, որ «Լիվերպուլը» նախկինում ցանկացել էր պայմանագիր կնքել Ռոդրիգոյի հետ, երբ թիմը գլխավորում էր գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոյի կողմից «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո Ռոդրիգոն կորցրեց իր տեղը ակումբի մեկնարկային կազմում։