«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հաջողությամբ բուժզննում է անցել «Բարսելոնայի» մարզական կենտրոնում՝ կատալոնական ակումբ վարձավճարով տեղափոխվելուց առաջ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը երեկ Մանչեստրից մասնավոր չվերթով ժամանել է Կատալոնիա, իսկ երկուշաբթի առավոտյան ժամանել է ակումբի մարզաբազա, որտեղ նրան սպասում էին մարզական տնօրեն Դեկուն և խորհրդի անդամ Ժոան Սոլլերը։
Բուժզննումը տևել է մի քանի ժամ, որի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նրա ազդրի մկանների վիճակի ստուգմանը, որի պատճառով Ռեշֆորդը բաց է թողել մրցաշրջանի ավարտը «Ասթոն Վիլայում», որտեղ նա հանդես է եկել վարձավճարով։