Օրեր առաջ «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարվեց, որ թիմի 18-ամյա աստղային հարձակվող Լամին Յամալը այսուհետ հանդես կգա 10 համարի ներքո, որը նախկինում պատկանել է թիմի այնպիսի լեգենդների, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Ռոնալդինյոն և Դիեգո Մարադոնան։
Վաճառքի առաջին օրը «Բարսելոնան» վաճառել է Յամալի անվան գրությամբ ավելին քան 70 հազար նոր մարզաշապիկ, ինչի շնորհիվ ակումբը վաստակել է մոտ 10 միլիոն եվրո։ Սա ռեկորդային է ակումբի պատմության մեջ, հայտնում է Telecomasia.net-ը։
Նշվում է, որ «Բարսելոնային» չի հաջողվել հասնել 24 ժամվա ընթացքում վաճառված 70 հազար մարզաշապիկի ցուցանիշին ո՛չ Մեսսիի, ո՛չ էլ Նեյմարի հետ, ովքեր նույնպես մեծ ժողովրդականություն էին վայելում երկրպագուների շրջանում։