«Ֆիորենտինայի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի տաղանդի մասին։
«Ռոնալդուն հրեշ է։ 20 տարի նման մակարդակի վրա մնալը ինչ-որ բան է։ Նա օրինակ է բոլորի համար։ Եվ Մեսսին… Մի անգամ ես հրեցի Մեսսիին՝ մտածելով, որ նա կթռչի երեք մետր։ Այդ ժամանակ ես դեռ շատ երիտասարդ էի և խաղում էի «Ատլետիկոյի» կազմում։
Ես ուզում էի ցույց տալ, որ չեմ վախենա, նրան կոփվածություն հաղորդել և բնավորություն ցուցադրել։ Ես խլեցի գնդակը նրանից տուգանային հրապարակում, և նախքան այն դուրս նետելը, մոտեցա և ամբողջ ուժով հարվածեցի նրան՝ մարմնով, ուսով, գնդակով։ Բայց, իմ զարմանքին, նա նույնիսկ չտատանվեց։
Երդվում եմ, նա մի միլիմետր անգամ չշարժվեց։ Նա կանգնած էր այնտեղ՝ ինչպես քար։ Փոքր, բայց աներևակայելի ուժեղ։ Ամեն ինչ շնորհիվ մտածելակերպի, — դե Խեայի խոսքերն է մեջբերում Cronache di spogliatoio-ն։