Ինչպես հաղորդում է AS-ը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը աշխատանքից ազատել է իր գործակալ Ալի Դուրսունին՝ կատալոնական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ դժվար բանակցությունների ֆոնին։
Այժմ «Բարսան» անսովոր իրավիճակում է հայտնվել. նոր պայմանագրի պայմանների վերաբերյալ քննարկումները սառեցվել են, քանի որ Դե Յոնգն այս պահին պաշտոնական ներկայացուցիչ չունի։
Աղբյուրի տվյալներով՝ հոլանդացի ֆուտբոլիստը Նիդեռլանդներում անձնական փաստաբան ունի, որը օգնում է նրան իրավական հարցերում, սակայն նա չունի ՖԻՖԱ-ի լիցենզիա և չի կարող մասնակցել տրանսֆերների և պայմանագրերի շուրջ բանակցություններին։
Այսպիսով, «Բարսելոնան» ստիպված կլինի սպասել, մինչև Դե Յոնգը նոր գործակալ կնշանակի։ 28-ամյա կիսապաշտպանը կատալոնացիների կազմում խաղում է 2019 թվականից։ Անցյալ մրցաշրջանում նա «Բարսայի» կազմում խաղացել է 46 խաղում բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։