Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը խոսել է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի մասին:
«Յամալը հաջորդ մեծագույն խաղացողն է Մարադոնայից և Մեսսիից հետո: Դա անելու համար իր տարիքում… Նա յուրահատուկ է: Նա կարող է դառնալ մեծագույններից մեկը, բայց նրան մի փոքր բախտ է պետք: Խաղից դատելով՝ նա շատ լավն է: Ես նրան կտայի «Ոսկե գնդակը», – Լինեկերի խոսքերը մեջբերում է Marca-ն: