Հայտնի է՝ որքան կարող է վճարել «Բավարիան» Լուիս Դիասի համար

«Բավարիան» շարունակում է աշխատել Լուիս Դիասին ձեռք բերելու ուղղությամբ։

ESPN-ի տվյալներով՝ մյունխենյան գրանդը պատրաստում է նոր առաջարկ 28-ամյա կոլումբիացու համար՝ 70 միլիոն եվրո գումարած բոնուսներ։ Դիասը համարվում է «Բավարիայի» առաջնահերթ տրանսֆերային նպատակ։

Ավելի վաղ «Լիվերպուլը» մերժել էր «Բավարիայի» առաջարկը Դիասի համար՝ 67.5 միլիոն եվրոյի չափով։ Այժմ Գերմանիայի չեմպիոնները կբարելավեն պայմանները։

Լուիս Դիասը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 148 պաշտոնական խաղ տարբեր մրցաշարերում, որոնցում նա խփել է 41 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում թիմակիցների համար։