Դավիդ դե Խեա․ «Չէի կարող խաղալ «Մանչեսթեր Յունայթեդից» բացի որևէ այլ թիմում»

«Ֆիորենտինայի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է այս ամռանը վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Այս մասին հայտնել է ինքը՝ 34-ամյա ֆուտբոլիստը։

«Ես մերժել եմ այս ամառ Անգլիա վերադառնալու առաջարկները, քանի որ չէի կարող խաղալ «Մանչեսթեր Յունայթեդից» բացի որևէ այլ թիմում։ Բայց ես երջանիկ եմ Ֆլորենցիայում։

Ես ընտանիքիս ասել եմ, որ ուզում եմ մնալ այստեղ», – ասել է Դե Խեան Cronache di spogliatoio-ին։

Դավիդ դե Խեան միացել է «Ֆիորենտինային» անցյալ ամռանը։ Այդ ժամանակվանից ի վեր դարպասապահը խաղացել է 42 խաղ, որոնցում բաց է թողել 50 գոլ։ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2011-ից 2023 թվականներին։ Դրանից հետո իսպանացի դարպասապահը ամբողջ մրցաշրջանն անցկացրել է առանց թիմի