«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը այս ամռանը չի տեղափոխվի «Տրաբզոնսպոր»։ Ֆուտբոլիստը համապատասխան հրապարակում է արել սոցիալական ցանցերում։
30-ամյա Սաուլի խոսքով՝ տրանսֆերը տեղի չի ունենա անձնական հանգամանքների պատճառով։
«Անձնական հանգամանքների պատճառով ամեն ինչ չստացվեց։ Հուսով եմ՝ մեր ճանապարհները մի օր կրկին կհատվեն, «Տրաբզոնսպոր», – գրել է Սաուլը սոցիալական ցանցերում։
Նշենք, որ 2024/2025 մրցաշրջանում Սաուլը վարձավճարով խաղացել է «Սևիլյայում»։ Կիսապաշտպանը գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է Իսպանիայում։ Բացառություն էր 2021/2022 մրցաշրջանը, երբ Սաուլը խաղացել է «Չելսիում»։