«Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» իմացել են իրենց հնարավոր մրցակիցների անունները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։
«Փյունիկը», եթե կարողանա հաղթահարել հունգարական «Դյորիի» արգելքը երկրորդ փուլում, երրորդում կհանդիպի Շվեդիայի ԱԻԿ-ի և Էստոնիայի «Պայդեի» դիմակայության հաղթող թիմի հետ։

«Արարատ-Արմենիան» ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» պայքարից դուրս թողնելու դեպքում կհանդիպի «Ակտոբե» (Ղազախստան) – «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողին։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 24-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 31-ին։
Որակավորման երրորդ փուլի առաջին խաղերն էլ կկայանան օգոստոսի 7-ին, իսկ պատասխան մրցավեճերը` մեկ շաբաթից` օգոստոսի 14-ին։