«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է MLS-ի օրվա լավագույն ֆուտբոլիստ։
38-ամյա ֆուտբոլիստը այս նվաճմանը հասել է հինգերորդ անգամ իր ամերիկյան կարիերայում, հաղորդում է Mlssoccer.com-ը։ Մեսսին խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում «Նյու Յորք Ռեդ Բուլզի» նկատմամբ 5-1 հաշվով հաղթանակի խաղում։
Մեսսին դարձավ լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը երկու տարբեր մրցաշրջաններում առնվազն հինգ անգամ արժանացել է «Օրվա ֆուտբոլիստ» մրցանակին։
Հարձակվողը 2025 թվականի մրցաշրջանում MLS-ի 18 խաղում խփել է 18 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։
«Ինտեր Մայամին» MLS-ի Արևելյան կոնֆերենցիայում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը՝ 21 խաղից հետո վաստակելով 41 միավոր։