«Արսենալի» պաշտպան Գաբրիել Մագալյաեսը հերքել է այն տեղեկությունները, որ նա տրանսֆերի առաջարկներ է ստացել Սաուդյան Արաբիայի ակումբներից:
«Ես անձամբ ոչինչ չեմ լսել, ես որևէ առաջարկ չեմ ստացել: Շատերը սիրում են խոսել ինտերնետում: Իմ ուշադրությունը կենտրոնացած է «Արսենալի» վրա:
Ահա թե ինչու ես պայմանագիրը ստորագրեցի: Ես ակումբում եմ հինգ տարի և տեսել եմ, թե որքան է այն աճել», – 27-ամյա բրազիլացու խոսքերն է մեջբերում ESPN-ը:
2025 թվականի հունիսին ֆուտբոլիստը երկարաձգեց իր պայմանագիրը «Արսենալի» հետ մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
2024/25 մրցաշրջանում Մագալյասը լոնդոնյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում խփել է 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։