«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ կարծում է, որ ինքը բոլոր ժամանակների լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստն է։
«Բոլոր ժամանակների լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստը՞։ Այնքան շատ են եղել, կարող եմ ասել՝ Ջորջ Վեան, Դիդիե Դրոգբան և Սամուել Էտո’ոն, բայց այո, ես ինձ համարում եմ բոլոր ժամանակների լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստը», – ասել է Սալահը France Football-ին։
Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողը երկու անգամ ճանաչվել է Պրեմիեր Լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Նա 653 ակումբային խաղերում խփել է 322 գոլ և կատարել 161 գոլային փոխանցում։