Վիկտոր Օսիմհենը 24 ժամվա ընթացքում կդառնա «Գալաթասարայի» ֆուտբոլիստ

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը շուտով կդառնա «Գալաթասարայի» ֆուտբոլիստ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ կողմերը բանավոր համաձայնության են եկել։ Թուրքական ակումբը տրանսֆերի համար իտալացիներին կվճարի 75 միլիոն եվրո (40 միլիոն անմիջապես և 35 միլիոն հետո), որը կազմում է ֆուտբոլիստի ապագա վաճառքի և բոնուսների 10%-ը։

Ակումբները փաստաթղթեր կփոխանակեն 24 ժամվա ընթացքում։

«Գալաթասարային» նաև 2 տարի չի թույլատրվի Օսիմհենին վաճառել որևէ իտալական ակումբի։