Առաջիկա շաբաթը կարևոր է լինելու Մարկ-Անդրե տեր Շտեգենի համար։ Գերմանացի դարպասապահը պետք է որոշի՝ վիրահատվե՞լ, թե՞ ոչ՝ մեջքի խնդիրների պատճառով, որոնք նրան խանգարել են մարզվել նախամրցաշրջանի սկզբում։
Ամեն դեպքում, տեր Շտեգենի՝ «Բարսելոնայի» հետ Ճապոնիա և Հարավային Կորեա շրջագայության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։ Եթե տեր Շտեգենը որոշի վիրահատվել, նա կբացակայի չորս ամիս։
Այս դեպքում «Բարսելոնայի» համար ավելի հեշտ կլինի գրանցել մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ժոան Գարսիայի։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հույսը չի դնում տեր Շտեգենի վրա որպես հիմնական դարպասապահ։