«Ռեալ Մադրիդը» կապ է հաստատել «Լիվերպուլի» հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի առաջարկ կարող է համոզել մերսիսայդցիներին այս ամռանը վաճառել կենտրոնական պաշտպան Իբրահիմ Կոնատեին, հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» վճռականորեն տրամադրված է ֆրանսիացի խաղացողին ակումբում պահել և մտադիր են երկարաձգել նրա պայմանագիրը, որը լրանում է 2026 թվականի հունիսի 30-ին։ «Լիվերպուլի» ղեկավարությունը տեղյակ է Կոնատեի պայմաններին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ անգլիական ակումբը 40 միլիոն ֆունտ ստեռլինգ (46.4 միլիոն եվրո) կպահանջի իր պաշտպանով հետաքրքրված ցանկացած ակումբից։
26-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլում» խաղում է 2021 թվականի ամռանից։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։