«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատասխանել է եվրոպական ակումբների հետաքրքրության մասին լուրերին, հայտնում է Match TV-ն։
– Ճի՞շտ է, որ դուք ասել եք, որ պատրաստ եք խաղալ «Ժիրոնայի» կազմում։
– Ես ոչինչ չեմ ասել։ Ինչ վերաբերում է լուրերին, ես արդեն բազմիցս պատասխանել եմ այս հարցին։ Լուրերն արդեն երեք տարվա վաղեմության են։ Երբ կոնկրետ տեղեկություններ լինեն, այդ ժամանակ կխոսենք։ Անձամբ ես միայն լուրեր եմ լսել։
– Գրել են ՊՍԺ-ի և «Ժիրոնայի» մասին։ Ձեզ ավելի շատ դուր է գալիս Ֆրանսիան, թե՞ Իսպանիան։
– Եկեք առայժմ դրա մասին չխոսենք։ Ես հիմա չեմ ուզում։
25-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։