Բրայան Մբեմոն պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Այս մասին հայտնել է ներքին աղբյուր Ֆաբրիցիո Ռոմանոն։
25-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը նախատեսված է 5 տարվա համար և ներառում է երկարաձգման հնարավորություն։ Մբեմոն այսօր առավոտյան բուժզննում է անցել իր նոր ակումբի համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Բրենտֆորդին» կվճարի 65 միլիոն ֆունտ ստեռլինգ, ևս 6 միլիոնը կարող է վճարվել որպես բոնուսներ։