Լուկաս Վասկեսը կարող է հանդես գալ իսպանական մեկ այլ ակումբում

Իսպանացի 34-ամյա  պաշտպան Լուկաս Վասկեսը, որը հեռացել է Մադրիդի «Ռեալից», հանդիպել է Սեգունդան ներկայացնող «Դեպորտիվո Լա Կորունիայի» ղեկավարության հետ, հայտնում է AS-ը։

Ակումբի ղեկավարները ֆուտբոլիստին ներկայացրել են իրենց ապագա ծրագրերն ու Լա լիգա վերադառնալու հավակնությունները։ Հնարավոր է, որ Լա Կորունիայում ծնված ֆուտբոլիստը վերադառնա հայրենիք մոտ ապագայում։

Հիշեցնենք, որ նա «Ռեալի» կազմում հանդես է եկել 10 տարի։