Ֆաբիո Կապելլո․ «Ես Ալեգրիի այս որոշման հետ համաձայն չեմ»

Իտալական «Միլանի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելլոն խոսել է ակումբի Դուշան Վլահովիչի նկատմամբ հետաքրքրության մասին:

Գաղտնիք չէ, որ ակումբի նոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, որը նախկինում նրա հետ հաջողությամբ աշխատել է «Յուվենտուսում», ցանկանում է նրան տեսնել «Միլանում».

«Եթե Ալեգրին ցանկանում է Վլահովիչին, ապա ես վստահ չեմ այս ընտրության հարցում: Ես Ալեգրիի այս որոշման հետ համաձայն չեմ։ Վլահովիչը խնդիրներ ուներ, որոնք, ինձ թվում է, չեն լուծվել: Հնարավոր է՝ ճնշումը կրկին խանգարի նրան. «Միլանում» այն ոչ պակաս է, քան «Յուվենտուսում», – Ֆաբիո Կապելլոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը:

Հիշեցնենք, որ Դուշան Վլահովիչը 2022 թվականից խաղում է Թուրինի «Յուվենտուսում»: