🎥 «Ռոման» նոր մարզչի գլխավորությամբ առաջին խաղում 14 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը

«Ռոման» Ջան Պիերո Գասպերինիի գլխավորությամբ առաջին խաղում 14-0 հաշվով ջախջախեց մրցակցին։

Ջան Պիերո Գասպերինիի գլխավորությամբ իրենց առաջին խաղում «Ջալորոսսիները» իսկական ջախջախիչ հաղթանակ տարան՝ 14-0 հաշվով հաղթելով Սերիա Դ-ի «Տրաստևերեին»։ Խաղը տեղի ունեցավ ակումբի մարզական բազայում՝ Տրիգորիայում։

Պաուլո Դիբալան, Տոմասո Բալդանզին, Դևանե Ռենսը և երիտասարդ Մատիա Մաննինին երկուական գոլ խփեցին։ Մյուս գոլերը խփեցին Բրայան Քրիստանտեն, Անջելիոն, Մարիո Հերմոսոն, Մարաշ Կումբումբլան, Ալեսանադրո Ռոմանոն և Չերուբինին։

Նշենք, որ Արտյոմ Դովբիկը և Լորենցո Պելեգրինին վնասվածքների պատճառով չեն կարողացել մասնակցել խաղին։

Հռոմեացիները հաջորդ խաղը կանցկացնեն հուլիսի 26-ին՝ «Կայզերսլաուտերնի» դեմ։