Հարձակվող Հյուգո Էկիտիկեյը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» տեղափոխվում է «Լիվերպուլ»։
Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում՝ ստորագրելով «ահա և սկսեցինք», ինչը նշանակում է, որ գործարքը կնքված է։ Հյուգո Էկիտիկեյի տրանսֆերի գումարը կարող է կազմել մինչև 95 միլիոն եվրո (հավանաբար՝ հաշվի առնելով բոնուսները)։
23-ամյա Էկիտիկեյի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված կլինի հաջորդ վեց մրցաշրջանների համար՝ մինչև 2031 թվականի կեսերը։ Մնում է միայն սպասել Լիվերպուլի պաշտոնական հայտարարությանը։ Մերսիսայդցիները արդեն պատրաստվում են նոր մրցաշրջանի մեկնարկին։ Արնե Սլոթի թիմի համար մրցաշրջանը կսկսվի Անգլիայի Սուպերգավաթի շրջանակներում «Քրիսթալ Փելաս» դեմ խաղով։