«Ատլետիկոն» կապ է հաստատել «Չելսիի» 21-ամյա կենտրոնական պաշտպան Ռենատո Վեյգայի շրջապատի հետ։ Ֆուտբոլիստն ինքը մեծ ցանկություն ունի տեղափոխվել իսպանական ակումբ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստին գնահատում է 40 միլիոն եվրո։
Վեյգան «Չելսի» է տեղափոխվել «Բազելից» 2024 թվականի ամռանը։ Պաշտպանը նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Յուվենտուսում»։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։