Տոնի Կրոս. «Կիսապաշտպանը ֆուտբոլում գլխավորն է»

«Ռեալ Մադրիդի» նախկին ֆուտբոլիստ Տոնի Կրոսը նշել է կիսապաշտպանի դիրքի կարևորությունը ժամանակակից ֆուտբոլում:

Որպես օրինակ՝ գերմանացին մեջբերել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին, ով վնասվածքի պատճառով բաց է թողել գրեթե ամբողջ նախորդ մրցաշրջանը: Այդ մրցաշրջանում «Քաղաքայինները» որևէ տիտղոս չեն նվաճել։

«Կիսապաշտպանի դիրքը հիմնարար է ժամանակակից ֆուտբոլում, դրանում կասկած չկա: Նայեք, թե ինչ պատահեց «Մանչեսթեր Սիթիի» հետ Ռոդրիի վնասվածքից հետո։

Նկատելի է, երբ թիմում լավ կիսապաշտպան չկա: Բայց երբ նա այնտեղ է, դա ինքնին ակնհայտ է, կարծես ամեն ինչ լավ է, և այդ ժամանակ հարձակվողները կարող են հանգիստ որոշել խաղերի արդյունքը», – Կրոսի խոսքերն է մեջբերում El Pais-ը: