«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է ակտիվ աշխատանքներ «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյի տրանսֆերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները կապ են հաստատել հարձակվողի և նրա շրջապատի հետ։ Տրանսֆերի նախապատրաստական աշխատանքները կշարունակվեն մոտ ապագայում:
«Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է վաճառել Մարկուս Ռեշֆորդին և Ալեխանդրո Գարնաչոյին՝ սլովենացուն գնելու միջոցներ հայթայթելու համար։
Ավելի վաղ Շեշկոն հայտարարել էր անգլիական ակումբ տեղափոխվելու իր հետաքրքրության մասին։
Բենջամին Շեշկոն «Լայպցիգում» է հանդես գալիս 2023 թվականից։ Անցյալ մրցաշրջանում գերմանական թիմի առաջատարը 45 խաղում խփել է 21 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։