«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հայտնվել է «Պարի Սեն Ժերմենի» ուշադրության կենտրոնում։
Փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անձամբ հետաքրքրված է 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելով, հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Defensa Central-ին։
Նշվում է, որ «Ռեալ Մադրիդը» մտահոգված է ֆրանսիացու հաճախակի վնասվածքներով, ուստի չի բացառում նրան վաճառելու հնարավորությունը։
Էդուարդո Կամավինգայի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։
Transfermarkt-ի տվյալներով՝ կիսապաշտպանի արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։ 2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Լոս Բլանկոսի» կազմում մասնակցել է 35 հանդիպում՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։