«Ատլետիկը» սկսել է աշխատանքները «Ալ-Նասրի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտի տրանսֆերի շուրջ։
Շաբաթ օրը բասկյան ակումբը առաջին բանավոր առաջարկն է արել 31-ամյա ֆուտբոլիստի համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ալ-Նասրը» հույսը չի դնում իսպանացու վրա և պատրաստ է բաժանվել նրանից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Ատլետիկը» կանի ամեն ինչ իր սանին վերադարձնելու համար։
Լապորտը Սաուդյան Արաբիայում խաղում է 2023 թվականից։ Վերջին հինգ տարիների ընթացքում նա ներկայացրել է «Մանչեսթեր Սիթիի» գույները, իսկ կարիերայի սկզբում խաղացել է «Ատլետիկում», որի կազմում անցկացրել է ավելի քան 200 հանդիպում։
Ֆուտբոլիստի արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: