Էդերսոնը նոր ակումբ կունենա առաջիկա օրերին

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը համաձայնության է եկել «Գալաթասարայի» հետ անձնական պայմանագրի շուրջ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Գալաթասարայը» այժմ բանակցություններ կսկսի «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ 31-ամյա բրազիլացու տրանսֆերի գինը համաձայնեցնելու համար։

Էդերսոնի պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։